Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից
17 Հուլիս 2025

2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից

Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է։



Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 50 կգ Տիգրան Կիրակոսյանը և 60 կգ Սուրեն Կատվալյանը։

5 մարզիկ` 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը նվաճել են արծաթե մեդալ։

Եվս 3 մարզիկ` 48 կգ Հակոբ Շարբաթյանը, 54 կգ Հայկ Կարապետյանը և 66 կգ Արսեն Կարապետյանը արժանացել են բրոնզե պարգևի։

4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել ենք աղջիկների պայքարում։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնել են 46 կգ Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։

48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Նախորդ հոդվածը
Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար․ Ռոբերտ Արզումանյան
Հաջորդ հոդվածը
Fcalashkert.com. Ալաշկերտը ներկայացրել է պաշտոնական կայքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։