Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար․ Ռոբերտ Արզումանյան
16 Հուլիս 2025

Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար․ Ռոբերտ Արզումանյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ուրարտու»-«Նեման» դիմակայության պատասխան խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը պատասխանել է լրագրողների հարցերին․

Խաղի մասին․ «Այս խաղից առաջ ավելի պատրաստ ենք, քան նախորդ խաղին։ Այդպես շարունակական է լինելու, սա պրոցես է, բայց կոնկրետ նախորդող խաղին ավելի քիչ ժամանակ է եղել, հատկապես, ընկերական խաղերի առումով։ 2 խաղ ենք խաղացել և այս հանդիպմանը շատ ավելի լավ ենք պատրաստ ու եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար»։

Իր գլխավորությամբ նախորդ եվրագավաթային դիմակայության մասին․ «Հիշողությունները դրական են։ Այն ժամանակ ուժեղ մրցակցի՝ «Մարիբորի» հետ էինք, բայց 1-ին խաղն արտագնա էր։ Այս մրցակիցն էլ է ուժեղ։ Տարբերությունն այն է, որ նրանց առաջնությունն ընթացքի մեջ է, բայց ամեն հանդիպում տարբեր է, շատ ժամանակ է անցել և այս խաղը, յուրաքանչյուրի խաղի պես, յուրովի է և մենք միայն հաղթանակի մտքով ենք վաղը մտնելու խաղադաշտ, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»։

Մրցակիցն ուժեղ է։ Վերջին տարիներին մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը։ Ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ֆիզիկապես պինդ են ունեն հստակ խաղաոճ, որին ականատես եղանք 1-ին խաղին։ Վերլուծել ենք և գիտենք, թե ինչպես են իրենց դրսևորելու յուրաքանչյուր իրավիճակում, ըստ այդմ էլ պատրաստվել ենք այս հանդիպմանը», - ասել է Արզումանյանը։

Հիշեցնենք, որ դիմակայության 1-ին խաղում «Ուրարտուն» զիջել էր 1։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին՝ Հունգարիայում։ Մեկնարկը՝ 22։00-ին։

Նախորդ հոդվածը
Պարտության համար ես ինքս ամաչել եմ․ Ունենք շանս ու պարտավոր ենք անցնել այս թիմին․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։