Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Ուրարտուն զիջեց Նեմանին (տեսանյութ)
10 Հուլիս 2025

Ուրարտուն զիջեց Նեմանին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի 1-ին խաղում «Ուրարտուն» ընդունել էր բելառուսական «Նեմանին»։

Հայկական ակումբը զիջեց 1։2 հաշվով։

48-րդ րոպեին Գոռ Մատինյանի պաշտպանած դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն 21-ամյա դարպասապահը փայլուն սեյվ կատարեց։ Րոպեներ անց Անտոն Սուչկովը բացեց հանդիպման հաշիվը։ Տեսանյութը՝ այստեղ։ 53-րդ րոպեին Պավել Սավիտսկին խփեց իր թիմի 2-րդ գոլը, իսկ դրանից 15 րոպե անց Նիկոլաս Կալուկյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Տեսանյութը՝ այստեղ։

Հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Գոռ Մատինյանը 1 դրվագում ստանալով 2 դեղին քարտ՝ հեռացվեց խաղադաշտից, իսկ նրա փոխարեն մինչ եզրափակիչ սուլիչը «Ուրարտուի» դարպասը պաշտպանեց հարձակվող Վլադիսլավ Յակովլևը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին՝ Հունգարիայում։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Տրե Ֆիորի-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Շերիֆը հաղթեց․ Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։