Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը պարտվեց Կիպրոսին, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ
10 Հուլիս 2025

Բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը պարտվեց Կիպրոսին, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում:

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 69:73 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարժեքավոր խաղացողը Արենի Օհանյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կայացած խաղերից հետո ունի 2 հաղթանակ և 1 պարտություն, այսպիսվ մեր թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:
 

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականը հաղթել էր Ջիբրալթարի ու Վրաստանի հավաքականներին։
 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտն ու Շիրակն ընկերական հանդիպում կանցկացնեն
Հաջորդ հոդվածը
Ուրարտու-Նեման․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։