BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախել է Ջիբրալթարին
09 Հուլիս 2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախել է Ջիբրալթարին

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում։

2-րդ տուրում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր՝  102:46 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի մարզուհիներին:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել Արենի Օհանյանը։ Նա վաստակել է 22 միավոր, 9 անգամ տիրել է անդրադարձող գնդակին ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի  մարզուհիների  երրորդ հանդիպումը նշանակված է վաղը՝ հուլիսի 10-ին, Կիպրոսի բասկետբոլիստուհիների հետ:

Ավելի վաղ, աղջիկների հավաքականը հաղթել էր Վրաստանին։

Ալբանիայում՝  Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում  հաղթանակներ  է  գրանցել նաև  ՀՀ մինչև 16 տարեկան տղաների հավաքականը: Մեր մարզիկները նախ հաղթել են  Մոլդովայի (80:56), ապա Մալթայի պատվիրակներին (96 : 46):

Նախորդ հոդվածը
Արման Հովհաննիսյանը վերադարձել է Արարատ
Հաջորդ հոդվածը
ՀԹՖ նախագահը Լոնդոնում հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։