Արմեն Սանամյանը՝ Վանի գլխավոր մարզիչ| Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը| Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի|
Նոան ֆավորիտ է, բայց մենք չենք պատրաստվում հանձնվել․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին
08 Հուլիս 2025

Նոան ֆավորիտ է, բայց մենք չենք պատրաստվում հանձնվել․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Նոա»-«Բուդուչնոստ» դիմակայության 1-ին խաղից առաջ տեղի է ունեցել չեռնոգորական թիմի գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչի մամուլի ասուլիսը։

«Բուդուչնոստն անցկացրեց վերջին մարզումը։ Կապույտ-սպիտակները զգացին Աբովյանի մարզադաշտի մթնոլորտը, որտեղ վաղը երեկոյան կփորձեն անակնկալ մատուցել ֆավորիտ համարվող «Նոային»։

Թիմում տիրում է լավ էներգիա, ամբողջ ճանապարհի ընթացքում ֆուտբոլիստների տրամադրությունը բարձր է, և թիմում դրական մթնոլորտ է վաղվա խաղից առաջ։

Չնայած նրան, որ Հայաստանի չեմպիոնը համարվում է հանդիպման ֆավորիտը, մեր տղաները ոչ մի պահ չեն պատրաստվում հանձնվել»։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

 

Նախորդ հոդվածը
Նոայում նպատակներն ամենաբարձրն են․ Սանդրո Պերկովիչի ու Օգնյեն Չանչարևիչի նախաղային ասուլիսը
Հաջորդ հոդվածը
Նոայի ամբողջական հայտացուցակը՝ ՉԼ որակավորման առաջին փուլի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։