Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախեց Մալթայի հավաքականին
07 Հուլիս 2025

Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախեց Մալթայի հավաքականին

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում։

Առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 96:46 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր, որը վաստակեց 29 միավոր, 9 անգամ տիրեց անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում։

Նախքան այդ՝ առաջնության առաջին խաղում Հայաստանի հավաքականը 80:56 հաշվով հաղթել էր Մոլդովային։

Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 10-ին՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտ. Գյումրիում անցկացվել է Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը
Հաջորդ հոդվածը
ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով են մեկնարկել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։