Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Պաբլո Գարսիայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ| Արարատ-Արմենիան ընդհատեց Նոայի անպարտելիության շարքը| Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ| Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր| Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն|
Սերոբյանը ճանաչվել է Միլսամի-Շերիֆ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
06 Հուլիս 2025

Սերոբյանը ճանաչվել է Միլսամի-Շերիֆ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մոլդովայի առաջնության 3-րդ տուրում «Շերիֆը» հյուրընկալվել էր «Միլսամիին» ու հաղթեց 2:1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին ու 52-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գոլը` SofaScore-ի կողմից արժանանալով 8.1 գնահատականի և ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Խաղից հետո Սերոբյանը կիսվել է իր տպավորություններով. «Շատ ուրախ եմ, որ վերադարձա խաղադաշտ ու օգնեցի թիմին հաղթանակի հասնել ու վաստակել 3 միավոր։ Ամենակարևորը հաղթելն է։ Երջանիկ եմ, որ գոլի հեղինակ դարձա»։

Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 1-ին տուրում կայացած հանդիպման ընթացքում, որում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։



Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային
Հաջորդ հոդվածը
Խաչանովը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։