BazaResidence
Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է|
Սյունիքը նոր գլխավոր մարզիչ ունի
03 Հուլիս 2025

Սյունիքը նոր գլխավոր մարզիչ ունի

Աշոտ Մանուչարյանը նշանակվել է «Սյունիքի» գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Սյունիք ՖԱ գլխավոր մարզիչ է նշանակվել Աշոտ Մանուչարյանը։
Մանուչարյանն ավելի քան 10 տարի աշխատում է ակումբի համակարգում, որի ընթացքում մարզել է մանկապատանեկան թիմեր, ինչպես նաև երկրորդ թիմը։
Մինչև գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը Մանուչարյանը Սյունիք ՖԱ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն էր։
Շնորհավորում ենք կապանցի մասնագետին, մաղթում կանաչ ճանապարհ և բազում հաղթանակներ», - նշված է ակումբի հայտարարության մեջ։

Մանուչարյանն այս պաշտոնում կփոխարինի Արամ Ոսկանյանին։

Հիշեցնենք, որ «Սյունիքը», որը ստացել էր 2025/26 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք՝ հրաժարվել էր դրանից։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտն ընկերական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի դեմ
Հաջորդ հոդվածը
Նոան նոր կիսապաշտպան ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։