Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը զիջել է Ռուսաստանին ընկերական խաղում
02 Հուլիս 2025

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը զիջել է Ռուսաստանին ընկերական խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը շարունակում է նախապատրաստությունը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում:

Երեկ կայացած ընկերական խաղում մեր թիմը 45:90 հաշվով զիջել է Ռուսաստանի հավաքականին։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետը Դանիել Սանամյանն էր՝ 11 միավոր, 4 ռեբաունդ, 1 արդյունավետ փոխանցում:

Խաղի ընթացքում մարզչական շտաբը փորձարկում էր տարբեր կազմեր և մարտավարական մոտեցումներ՝ հնարավորություն տալով բոլոր խաղացողներին խաղաժամանակ ստանալ։

Նախորդ հանդիպումը Ռուսաստանի դեմ ավարտվել էր 82:90 հաշվով։

Նախապատրաստական փուլի շրջանակում նախատեսված են ևս երկու ընկերական հանդիպումներ․

Հուլիսի 6-ին՝ Հայաստան - Շվեյցարիա, Միկա մարզահամալիր
Հուլիսի 9-ին՝ Հայաստան - Վրաստան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Երկու խաղերն էլ կմեկնարկեն ժամը 19:00-ին։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Այաքսը հրաժարվել է ձեռք բերել Սպերցյանին Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթել է վրաստանյան հավաքի առաջին ընկերական խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։