Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սյունիքը չի մասնակցի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանին
30 Հունիս 2025

Սյունիքը չի մասնակցի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանին

Առաջին խմբի փոխչեմպիոն «Սյունիքը», որը ստացել էր Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք, հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի երկրպագուներ,

Սյունիք ՖԱ-ն 2024/25 թթ․ մրցաշրջանում հանդես եկավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և գրավեց երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն ԲԿՄԱ-2-ին։ Մեր թիմը մրցաշրջանի ամբողջ ընթացքում բավական հաջող հանդես եկավ՝ գրանցելով 19 հաղթանակ, 4 ոչ-ոքի և կրելով ընդամենը մեկ պարտություն։ Այս արդյունքի շնորհիվ Սյունիքը նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Ինչպես գիտեք, նախորդ տարվանից ընթանում են աշխատանքներ Կապանի Լեռնագործ ստադիոնի հարցում, որը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին։ Այս մրցաշրջանը Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում ակումբը չէր կարող խաղալ Կապանում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբն այս պահին պատրաստ չէ խաղալ Պրեմիեր լիգայում, ինչպես նաև այն, որ Սյունիք ՖԱ քաղաքականությունը հստակ ուղղված է Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, և ակումբը ցանկանում է խաղալ միայն Սյունիքում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Առաջին խմբում։ Հուսով ենք ձեզ տեսնել ստադիոնում մրցաշրջանի ընթացքում»։ 

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Ուրարտուի հավանական մրցակիցը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից
Հաջորդ հոդվածը
Արթուր Գրիգորյանը վերադարձել է Արարատ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։