BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ուրարտուի հավանական մրցակիցը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից
30 Հունիս 2025

Ուրարտուի հավանական մրցակիցը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ուրարտուն» մրցելու է բելառուսական «Նեման Գրոդնոյի» հետ։ Վերջինիս արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը միանգամից կհայտնվի 3-րդ տուրում։ Ի՞նչն է պատճառը։

Այսօր հայտնի դարձավ, որ հայկական ակումբի հավանական մրցակից, Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդան» հեռացվել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին։

Հնարավոր խախտումների վերաբերյալ ուսումնասիրության ավարտից հետո, ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ակումբը հեռացվել է ղեկավարման քաղաքականության պատճառով։ Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայությունը, հեռացման պատճառը «շահերի բախումն է»։ 

«Դունայսկա Ստրեդայի» նախագահ Օսկար Վիլագին հանդիսանում է նաև հունգարական «Դյորի» նախագահը, ինչը եվրագավաթներում հանդես եկող ակումբների պարագայում անթույլատրելի է։ 

Քանզի վիճակահանությունն արդեն կայացել է, «Ուրարտուն» «Նեմանի» արգելքը հաղթահարելուց հետո միանգամից կհայտնվի 3-րդ փուլում։

Հիշեցնենք, որ հունգարական «Դյորն» էլ 2-րդ փուլում համարվում է «Փյունիկի» հավանական մրցակիցը։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
Սյունիքը չի մասնակցի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։