BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Նաիրը հիմա ապացուցելու փուլում է. Տիկնիզյանի կինը պատմել է Ցրվենա Զվեզդայում ֆուտբոլիստի ադապտացիայի մասին
26 Հունիս 2025

Նաիրը հիմա ապացուցելու փուլում է. Տիկնիզյանի կինը պատմել է Ցրվենա Զվեզդայում ֆուտբոլիստի ադապտացիայի մասին

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի կինը՝ Յանա Ռոմաշկինան, խոսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում» հայ ֆուտբոլիստի ադապտացիայի և մարզումների մասին։

«Հիմա Նաիրը, այսպես ասած, «ապացույցի» փուլում է։ Այսինքն՝ նա մեծ ցանկություն ունի ցույց տալու, որ իր հարցում չեն սխալվել, ձեռք են բերել ճիշտ և ուժեղ ֆուտբոլիստի։ Ես հավատում եմ և գիտեմ, որ այնտեղ նրա համար ամեն ինչ լավ կլինի», - «Match TV»-ի հետ զրույցում ասել է Ռոմաշկինան։

Ինչպես հավելել է Ռոմաշկինան, սերբական ակումբում մարզումներն ավելի ինտենսիվ են, քան «Լոկոմոտիվում»։

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի խաղացող է դարձել հունիսի 22-ին և արդեն գոլի հեղինակ է դարձել նորամուտի՝ ոչ պաշտոնական խաղում։

Նախկինում նա չորս տարի խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Մայիսին Տիկնիզյանը հրապարակավ հայտարարել էր, որ դժգոհ է մոսկովյան ակումբում իր կարգավիճակից:

Նախորդ հոդվածը
Մ15 ԵԱ․ Հայ ըմբիշները հաղթել են ադրբեջանցիներին ու եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ
Հաջորդ հոդվածը
Ուզում եմ, որ չարամիտները փակեն իրենց բերանները. Ալեքսանդր Գրիգորյանը՝ Սպերցյանի ապագայի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։