Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը
24 Հունիս 2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ:

Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարերի իրագործան առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության, ազգամիջյան կապեր հաստատելու խորհուրդ է կրում: Շնորհակալություն եմ հայտնում մեր օլիմպիական չեմպիոններին, որոնք արժանապատվորեն են ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակներում։ Հուսով եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում մենք կունենանք նոր հաջողություններ և նոր չեմպիոններ»,- ասել է նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը ևս շնորհավորել է օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այն կոչված է նշանավորելու ոչ միայն մեր չեմպիոններին, այլև երեխաներին, որոնք դպրոցական դահլիճներից սկսած մինչև միջազգային ասպարեզ՝ զբաղվում են սպորտով. «ՀՖԿՍՊԻ-ում գործող Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի միջոցով տարածում ենք օլիմպիական շարժման գաղափարներն ու սկզբունքները՝ խրախուսելով սպորտային ոգին և առողջ ապրելակերպը նոր սերնդի շրջանում»:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը ներկայացրել է նոր փոխնախագահին ու գլխավոր տնօրենին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռոտոր

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։