Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ Տաշքենդում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում
23 Հունիս 2025

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ Տաշքենդում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Հայաստանի  մարմնամարզիկները երեք մեդալ են նվաճել Տաշքենդում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում:

Մեր երկիրը ներկայացրած պատվիրակների քառյակը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլի արգելքը և մտել է  եզրափակիչ:

Առավել հաջող է հանդես եկել Մամիկոն Խաչատրյանը, որը նժույգթափերում  նվաճել է չեմպիոնի կոչումը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռոբերտ Գյուլումյանը և Արմեն Պետրոսյանը մրցանակների են արժանացել պտտաձողի և ազատ վարժությունների վարպետ կատարումների համար: Ռոբերտը դարձել է փոխչեմպիոն, իսկ Արմենը նվաճել է բրոնզե մեդալ:

Էրիկ Բաղդասարյանը եզրափակչում չորրորդն է ճանաչվել զուգափայտի  վրա և վեցերորդը՝ հենացատկում:

Մեր մարմնամարզիկներին մրցավայր էր ուղեկցել երիտասարդական  հավաքականի ավագ մարզիչ Արտակ Այդինյանը:

Նախորդ հոդվածը
Սպերցյանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։