Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սպերցյանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
23 Հունիս 2025

Սպերցյանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիական մամուլը ողողված է լուրերով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքները։

Այս մասին գրել են միանգամից մի քանի պարբերականներ։ 

Մասնավորապես, Transferfeed-ի տեղեկացմամբ, մանչեսթերյան ակումբը հետևում է «Կրասնոդարի» ավագին՝ որպես Բրունո Ֆերնանդեշի հավանական փոխարինող։

«Անգլիական ակումբը Սպերցյանի համար մրցում է ինչպես Պրեմիեր լիգայի ակումբների, այնպես էլ եվրոպական այլ ակումբների հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, որի արժեքը գնահատվում է մոտավորապես 25 միլիոն եվրո, գտնվում է նաև ՊՍԺի ուշադրության կենտրոնում։ Դա վկայում է նրա աճող պահանջարկի մասին։ «Յունայթեդը» նրան դիտարկում է որպես կարևոր համալրում՝ հաշվի առնելով Բրունո Ֆերնանդեշին երկարաժամկետ փոխարինողի անհրաժեշտությունը»։

Goal.com-ն էլ գրում է․ «Թեև հաղորդվում է, որ Բրունո Ֆերնանդեշը մերժել է տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգա, շրջանառվող լուրերը նրա հնարավոր տրանսֆերի մասին չեն դադարում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորություն չի ապահովել, ինչը կարող է ազդել պորտուգալացու որոշման վրա։ Եթե Ֆերնանդեշը իսկապես հեռանա, նրա փոխարինող գտնելը հեշտ չի լինի։ Իսկ եթե Սպերցյանը միանա «Յունայթեդին» մոտ 25 միլիոն եվրոյով (շուրջ 21.5 միլիոն ֆունտ ստերլինգ), ապա «Օլդ Թրաֆորդում» նրա վրա մեծ ճնշում կլինի՝ արդարացնելու այդ վստահությունը»։

Հիշեցնենք, որ Սպերցյանը, «Կրասնոդարի» հետ Ռուսաստանի չեմպիոն դառնալուց հետո, նշել էր, որ ցանկանում է հեռանալ ռուսական ակումբից։

Նախորդ հոդվածը
Խաչանովն առաջադիմել է, Ավանեսյանը նույն տեղում է․ Թենիսի թարմացված դասակարգման աղյուսակը
Հաջորդ հոդվածը
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ Տաշքենդում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։