Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի Սպիտակը ներկայացնող ակումբ
21 Հունիս 2025

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի Սպիտակը ներկայացնող ակումբ

Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանին կմասնակցի Սպիտակի «Հայք» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտարարություն է տարածել ակումբը՝

«Մենք պատրաստ ենք պատմություն կերտելուն. 2025/26 մրցաշրջանը կլինի մեր առաջինը մեծ պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ Հայաստանի Առաջին Լիգայում, մանկապատանեկան թիմերի զարգացման մի քանի տարիներից հետո»։

Նշենք, որ ակումբը ՀՖՖ անդամ է դարձել 2024 թվականի դեկտեմբերին՝ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովի ընթացքում «Արարատ-Արաքսի» ու «Վեդիի» հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին էլ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեն 1-ին խմբի արտոնագրեր էր տվել նաև «Անդրանիկին», «Բենտոնիտին», «Լեռնային Արցախին», «Միկային», «Նիկարմին», «Օլիմպիային» և «Սարդարապատին»։

Արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել «Արարատի Արաքս» ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մարզական չափանիշի պահանջներին, մասնավորապես՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2025 թվականի խմբագրության կանոնակարգի Հոդված 17-ի պահանջներին՝ չապահովելով պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայությունը։

Դիմորդ ակումբներից 2-ն էլ՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ-ն, չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, ինչի պատճառով էլ, նրանց արտոնագրային դիմումները թողնվել էին առանց քննության։

Նախորդ հոդվածը
Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընկերական խաղում
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական․ Նաիր Տիկնիզյանը՝ Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։