Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հարգում ենք բոլոր մրցակիցներին. Նոայի գլխավոր մարզիչը՝ ՉԼ վիճակահանության մասին
18 Հունիս 2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին. Նոայի գլխավոր մարզիչը՝ ՉԼ վիճակահանության մասին

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել ՉԼ որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին:

«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդոչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների», - նշել է Պերկովիչը։  

Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ: Այս զույգի հաղթողը ՉԼ որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշի» հետ:

Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Նոան» ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա)-«Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

ՉԼ որակավորման 2025/26 խաղարկության առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 8-9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 15-16-ին:

Նախորդ հոդվածը
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել
Հաջորդ հոդվածը
Mix Fight 58-ը հուլիսի փոխարեն կկայանա սեպտեմբերին. Ֆեդերացիայի պարզաբանումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։