Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Sportmedia Inside. Արմատական փոփոխություններ Ալաշկերտում․ Վիստան հեռացել է Վանից ու գնել Ալաշկերտի բաժնեմասը
18 Հունիս 2025

Sportmedia Inside. Արմատական փոփոխություններ Ալաշկերտում․ Վիստան հեռացել է Վանից ու գնել Ալաշկերտի բաժնեմասը

Չարենցավանի «Վանի» մարզչական շտաբն ու ամբողջ ֆուտբոլիստները տեղափոխվել են Երևանի «Ալաշկերտ»։ Այս մասին հայտնի է դարձել Sportmedia.am-ին։

Բացի մարզչական կազմից ու ֆուտբոլիստներից, «Ալաշկերտ» են տեղափոխվել նաև «Վիստա»–«Վան» նախագծի մասը կազմող աշխատակիցները։

Մեր տեղեկություններով չարենցավանյան ակումբի սեփականատերերը խախտել են «Վիստա»–«Վան» համագործակցության պայմանավորվածությունը. սա հանգեցրել է տարաձայնությունների, ինչից հետո ռուսական «Վիստայի» սեփականատերը գնել է «Ալաշկերտի» բաժնեմասն ու «Վանի» հետ կիսատ թողած նախագիծը կշարունակվի արդեն «Ալաշկերտում»։

«Վիստա» ակադեմիայի նախագահ, նախորդ մրցաշրջանում «Վանի» փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Մկրտչյանը կլինի «Ալաշկերտի» փոխնախագահը։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հնարավոր մրցակիցները՝ 1-ին փուլը հաղթահարելու դեպքում
Հաջորդ հոդվածը
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։