Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին
17 Հունիս 2025

Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրագավաթային բոլոր մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլերի վիճակահանությունը։

Հայ ֆուտբոլիստները, որոնց թիմերը մասնակցելու են սպասվող եվրագավաթային մրցաշրջանին, իմացան իրենց մրցակիցներին։

Ալբանիայի չեմպիոն «Էգնատիայի» շարքերը վերջերս համալրած Միսակ Հակոբյանի թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում կմրցի իսլանդական «Բրեյդաբլիկի» հետ։

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլից, որտեղ կմրցի Կոսովոն ներկայացնող «Պրիշտինայի» հետ․ իսկ Վահան Բիչախչյանի «Լեգիան»՝ ղազախական «Ակտոբեի» հետ։

ՉԼ-ի որակավորման 1-ին խաղերը կկայանան հուլիսի 8-9-ին, ԵԼ-ինը՝ հուլիսի 10-ին։

Հիշեցնենք, որ «Նոան», «Ուրարտուն» ու «Փյունիկը» ևս իմացել են իրենց մրցակիցներին։

Նախորդ հոդվածը
Պորտուգալացի պաշտպանը միացել է Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Ինտերը ոչ-ոքի խաղաց Սերխիո Ռամոսի թիմի հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։