Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
17 Հունիս 2025

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ին:

Աշխարհի չեմպիոնի կոչումը Տիգրան Պետրոսյանը նվաճել է 1963 թվականին՝ հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին: 1966 թվականին նա պահպանել է այդ կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։

Տիգրան Պետրոսյանի մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի պատճառով, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր անվտանգության վրա:

Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թվականի օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 96-ամյակին։

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Փյունիկի և Ուրարտուի հնարավոր մրցակիցները որակավորման առաջին փուլում
Հաջորդ հոդվածը
Այաքսը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։