Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Երազանքս իրականացավ․ Թոմաս Ադորյան
15 Հունիս 2025

Երազանքս իրականացավ․ Թոմաս Ադորյան

Հայաստանի ազգային հավաքականի ու արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ ազգային ընտրանու կազմում նորամուտը նշելու կապակցությամբ։

«Երազանքս իրականացավ։ Նորամուտս ազգային հավաքականում։ Շնորհակալություն ՀՖՖ-ին այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մշտապես ինձ աջակցել են, հատկապես Աստծուն՝ այս հրաշալի օրհնության համար։ Վայելում եմ այն, ինչ ամենից շատ եմ սիրում՝ պաշտպանում եմ այս դրոշը, որն ունի մեծ պատմություն», - գրել է Ադորյանը։

Հիշեցնենք, որ 23-ամյա կիսապաշտպանն 1-ին անգամ էր հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական ու նորամուտը նշեց հունիսի 6-ին՝ Կոսովոյի դեմ կայացած խաղում։

Նախորդ հոդվածը
Ձեր աջակցությամբ Նոային ու հայկական ֆուտբոլը հասցնենք նոր բարձունքների․ Պերկովիչ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան երկարաձգել է պայմանագիրը 2 ֆուտբոլիստի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։