Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Լուդոգորեցը ներկայացրեց Մոտային
13 Հունիս 2025

Լուդոգորեցը ներկայացրեց Մոտային

Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը» ներկայացրեց Հայաստանի չեմպիոն «Նոայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտային։

Բուլղարական ակումբի հաղորդմամբ, պորտուգալացի մասնագետն արդեն հասցրել է 1-ին մարզումն անցկացնել։ Մոտայի ներկայացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին։

Մոտայի հետ երևանյան ակումբից հեռացել են նաև նրա օգնականներ Անդրե Սանթոսն ու Լուիս Ֆելիպե Բարբոսան։

«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Լուդոգորեցը», որն իր պատմությամբ մեծ ակումբ է։ Ինձ համար պատիվ է այս ընտանիքի ակումբի մի մասը լինելը։ Թիմի հետ քրտնաջան կաշխատենք նվաճումների հասնելու համար», - ասել է Մոտան։

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը «Նոայի» ղեկը ստանձնել էր նախորդ տարվա հուլիսին՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթելով ՀՊԼ-ում և նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Մոտայի գլխավորությամբ «Նոան» դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։

 

Նախորդ հոդվածը
Ձյուդոյի ԱԱ․ Աշիկ Անդրեյանը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները․ Նոան՝ Ռուի Մոտայի հեռանալու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։