Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Հայտնի է՝ Տիկնիզյանը երբ պայմանագիր կկնքի Ցրվենա Զվեզդայի հետ
11 Հունիս 2025

Հայտնի է՝ Տիկնիզյանը երբ պայմանագիր կկնքի Ցրվենա Զվեզդայի հետ

«Լոկոմոտիվը» և «Ցրվենա Զվեզդան» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնի է դարձել СПОРТ-ЭКСПРЕСС-ին:

26-ամյա կիսապաշտպանը հունիսի 21-ին կժամանի Բելգրադ՝ կարճատև արձակուրդից հետո բժշկական զննում անցնելու համար։ Հաղորդվում է նաև՝ սերբական թիմը մրցաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքները կսկսի հունիսի 21-ին, սակայն Նաիրը կմիանա Ավստրիայում կայանալիք մարզական հավաքի երկրորդ մասին՝ ազգային հավաքականի խաղերից հետո հանգստանալու համար։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայում» տարեկան կվաստակի 700 հազար եվրո և կկնքի 3 տարվա պայմանագիր։

«Լոկոմոտիվը» իր խաղացողի տրանսֆերի համար կստանա 1.7 միլիոն եվրո + 500 հազար հնարավոր բոնուսներ և հետագա վաճառքից որոշակի տոկոս։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» խաղում է 2021 թվականի օգոստոսից։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 33 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Սերոբ Գալստյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի դարպասապահը միացել է Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։