Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները
04 Հունիս 2025

Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

«Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույնները՝ հատուկ սահմանված հուշանվերներով։ «Պրո Լիգա 2024-2025» առաջնության ամենաարժեքավոր խաղացող է դարձել ՖԻՄԱ թիմի հարձակվող Աշոտ Բալաբեկյանը։

Վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը մեկնարկել է 2024 թվականի աշնանը, որի առաջին փուլը կայացել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը մասնակցել են 6 թիմեր, որոնք լիգայի երկու փուլերի արդյունքներով իրավունք պետք է ստանային մասնակցելու եզրափակիչ փուլին, որտեղ արդեն կմրցեին չորս լավագույն թիմերը:

Առաջնության երկրորդ փուլը կայացել է Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցում: Լիգայի նախորդ տարվա չեմպիոն «Վանը» և Կոտայքի «Գեղաշեն» թիմերը դուրս են մնացել հետագա պայքարից, իսկ ԽՄՕՄՄ, «Ավան», ՖԻՄԱ և ԲՊՀ թիմերը շարունակել են պայքարը մայիսին Երևանում անցկացված փլեյ օֆֆ փուլում:

Մայիսի 28-31-ին և հունիսի 1-ին Երևանում կայացած եզրափակիչ փուլում ԽՄՕՄՄ թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին և հռչակվել է «Պրո Լիգա 2024-2025» կանանց վոլեյբոլի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ավան» թիմը, որը համալրված է ավելի շատ երիտասարդ և հեռանկարային մարզիկներով, իսկ երրորդ տեղ գրավել է Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի կանանց թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույները՝ հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

Նախորդ հոդվածը
Ինձ համար այստեղ գտնվելը երազանքի իրականացում է․ Թոմաս Ադորյան
Հաջորդ հոդվածը
6 ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։