BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Արամ Հակոբյանն առաջատարների թվում է
04 Հունիս 2025

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Արամ Հակոբյանն առաջատարների թվում է

Ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի վեցերորդ խաղափուլը, որում գրանցվել է մեկ հաղթանակ և չորս ոչ-ոքի։

Միակ հաղթանակը գրանցել է հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդան, որը սպիտակներով հանդես է եկել Բենջամին Գլեդուրայի դեմ։ Նիմցովիչի պաշտպանությունում նա ստացել է փոքր առավելություն, որը զարգացրել է հստակ պլանով, վերջնախաղում ճնշել մրցակցին և հասել իր երկրորդ անընդմեջ հաղթանակին։

Չինացի գրոսմայստեր Քսյու Քսյանգյուն և հայ գրոսմայստեր Արամ Հակոբյանը անցկացրել են հավասար պայքար, որը ավարտվել է հաշտությամբ։

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը փորձել է առավելություն ստանալ գերմանացի գրոսմայստեր Դմիտրի Կոլլարսի դեմ, սակայն սևերի ճշգրիտ պաշտպանությունը թույլ չի տվել զարգացնել նախաձեռնությունը, և պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

Հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը և ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոեվը անցկացրել են կարճ և հավասար պայքար, որն ավարտվել է հաշտությամբ։

Ամերիկացի գրոսմայստեր Սամուել Սևյանն ու Ջոնաս Բջերը նույնպես խաղն ավարտել են հաշտությամբ։ Սևյանը մի պահ ունեցել է փոքր առավելություն, սակայն չի կարողացել այն վերածել իրական հնարավորության:

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Պրագնանանդան և Արավինդ Չիտհամբարամը՝ վաստակած 4-ական միավորով։ Նրանց հաջորդում են Արամ Հակոբյանը և Դմիտրի Կոլլարսը՝ 3.5 միավորով։

Նախորդ հոդվածը
Բազկամարտիկ Արման Մրտեյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Ինձ համար այստեղ գտնվելը երազանքի իրականացում է․ Թոմաս Ադորյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։