BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ստեփանավանում մեկնարկել է Ուրարտուի ակադեմիայի նոր մասնաճյուղի կառուցումը
03 Հունիս 2025

Ստեփանավանում մեկնարկել է Ուրարտուի ակադեմիայի նոր մասնաճյուղի կառուցումը

Հունիսի 1-ին Ստեփանավանում տեղի ունեցավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի խանութի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էր նաև քաղաքի ղեկավարությունը՝ քաղաքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

«Օրը նշանակալից էր նաև նրանով, որ ակումբի և շինարարական ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր՝ ակադեմիայի մասնաճյուղի տարածքում շինարարական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:


Միջոցառումներից հետո ակումբի և Ստեփանավան քաղաքի ղեկավարությունն այցելեցին տարածք՝ շինարարական աշխատանքների մեկնարկը հավերժացնելու նպատակով»,- ասվում է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ուրարտուն» մանկապատանեկան դպրոց է հիմնելու Ստեփանավան քաղաքում, ու չի բացառվում որ այդ քաղաք տեղափոխվի «Ուրարտու-2» թիմը և այնտեղ անցկացնի իր հանդիպումները։











Նախորդ հոդվածը
Պորտուգալացի մասնագետը՝ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը՝ Կիպրոսի դեմ խաղի համար․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։