Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան հաղթել է ստուգողական 3-րդ խաղում
07 Փետրվար 2025

Նոան հաղթել է ստուգողական 3-րդ խաղում

Կատարում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» 3-րդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով Կատարի բարձրագույն լիգայի «Ալ Ղարաֆա» ակումբի հիմնական և երկրորդ թիմերից կազմավորված թիմի դեմ։ 

Ռուի Մոտայի գլխավորած թիմը հաղթել է 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Գոնսալո Գրեգորիոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հովհաննես Համբարձումյանը։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Վանը երկու ստուգողական խաղ անցկացրեց հավաքի վերջին օրը
Հաջորդ հոդվածը
Նոան 4-րդ հաղթանակն է տարել Կատարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։