BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Լոկոմոտիվը մերժել է Տիկնիզյանի վերաբերյալ Ցրվենա Զվեզդայի առաջարկը
29 Մայիս 2025

Լոկոմոտիվը մերժել է Տիկնիզյանի վերաբերյալ Ցրվենա Զվեզդայի առաջարկը

Սերբական «Ցրվենա Զվեզդան» առաջարկ է արել Մոսկվայի «Լոկոմոտիվին» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը:

Սերբական ակումբը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար առաջարկել է 1.3 միլիոն եվրո և ևս 700 հազար եվրո բոնուսային վճարումներ, սակայն «Լոկոմոտիվը» մերժել է առաջարկը։ Մոսկովյան ակումբը մտադիր է ստանալ երաշխավորված երկու միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) հետո Տիկնիզյանը հայտարարել է, որ ամռանը փոփոխություններ է ցանկանում և խնդրել է ղեկավարությանը բաց թողնել իրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

2024/2025 մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt ինտերնետային պորտալը 26-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր թիմն ուրախացնի մեր երկրին ու երկրպագուներին․ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները՝ առաջին անգամ հավաքական հրավիրվելու մասին
Հաջորդ հոդվածը
ՌՊԼ. Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։