Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
«Երևանը»` ֆուտզալի Հայաստանի քառակի չեմպիոն
29 Մայիս 2025

«Երևանը»` ֆուտզալի Հայաստանի քառակի չեմպիոն

Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևանը» հաղթեց «Յունիսպորտին» 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսում «Յունիսպորտը» ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևանը» կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։

«Յունիսպորտին» հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց հարվածով, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։

Խաղի վերջնամասում «Երևանը» մրցակցի դարպասն ուղարկեց 6-րդ գնդակն ու չորրորդ անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն։


«Յունիսպորտ» - «Երևան»՝  4:6  (3:1)

Նախորդ հոդվածը
Հիասթափված եմ ու հասկանում եմ հայկական ֆուտբոլի խորը խնդիրները․ Դմիտրի Գունկո
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։