BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ՉԼ-ին ընդառաջ Նոան ցանկացել է հրավիրել Սպերցյանին և Տիկնիզյանին
27 Մայիս 2025

ՉԼ-ին ընդառաջ Նոան ցանկացել է հրավիրել Սպերցյանին և Տիկնիզյանին

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ «Նոան» հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի համար թիմի կազմը ուժեղացնելու համար։

Միաժամանակ հաղորդվում է, որ հայկական ակումբը որևէ պաշտոնական առաջարկ չի արել խաղացողներին, բայց ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ եղել են շփումներ: Սակայն Սպերցյանը և Տիկնիզյանը հրաժարվել են տեղափոխությունից։

«Նոան», հիշեցնենք, ավարտվող մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը և ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցլերի» կազմում կիսապաշտպանը խաղացել է 142 խաղ, խփել 43 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» է խաղում 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկները Գերմանիայում մասնակցում են Եվրոպայի մեծահասակների առաջնությանը
Հաջորդ հոդվածը
ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը պարգևատրել է ITF-ի կանանց վարկանիշային 2-րդ մրցաշարի հաղթողներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։