BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ակումբն արժանի էր այս ամենին. Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի ոսկե դուբլի մասին
14 Մայիս 2025

Ակումբն արժանի էր այս ամենին. Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի ոսկե դուբլի մասին

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» մրցել է «Արարատ-Արմենիայի» հետ ու 3։1 հաշվով հաղթանակ տարել՝ երկրորդ անգամ ճանաչվելով Հայաստանի գավաթակիր:

Եզրափակիչ խաղից հետո «Նոայի» կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան, որը դուբլի հեղինակ էր դարձել, կիսվել է իր տպավորություններով:

«Բարդ խաղ էր: «Արարատ-Արմենիան» լավ թիմ է, լավ գաղափարներով: Բայց կարծում եմ՝ մեր թիմն էր, որ լավագույն խաղը ցույց տվեց դաշտում: Շատ լավ խաղացինք, հետևեցինք խաղային ծրագրին և կարծում եմ՝ գոլերն էլ թիմային աշխատանքի արդյունք էին, ոչ թե իմ կամ այլ խաղացողի: Այս ամենը շատ լավ է մեզ և ակումբի համար։ Ակումբն արժանի էր այս ամենին։ Մենք շատ պայքարեցինք այս տիտղոսների համար։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ մենք ենք Հայաստանի լավագույն թիմը։ Մենք շատ արժանի էինք»,- ասել է Ֆերեյրան:

Հիշեցնենք՝  «Նոան» ժամանակից շուտ ապահովել է նաև Հայաստանի ընթացիկ առաջնության չեմպիոնությունը:

Տեսանյութը՝  «Նոայի» մամուլի քարտուղարության

Նախորդ հոդվածը
Նոան՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Անհամաչափ ուժ և բռնություն՝ խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. FAF-ը տեսանյութ է հրապարակել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։