Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան հաղթեց Փյունիկին ու նվաճեց չեմպիոնությունը
09 Մայիս 2025

Նոան հաղթեց Փյունիկին ու նվաճեց չեմպիոնությունը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Փյունիկին» ու առավելության հասավ 2։1 հաշվով։

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը, 5 րոպե անց Ներմին Զոլոտիչը մեծացրեց տանտերերի առավելությունը։ 1-ին կեսին ավելացված 4-րդ րոպեին Դանիլ Կուլիկով կրճատեց հաշվի տարբերությունը։

2-րդ կեսում գոլեր չգրանցվեցին։ 

Այսպիսով, «Նոան» հաղթելով վաղաժամ հռչկավում է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն ու իրավունք վաստակելու մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլին։ Սա ակումբի պատմության 1-ին չեմպիոնությունն էր։

«Փյունիկը» 50 միավորով 4-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Նոա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել հեծանվասպորտի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։