Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կրասնոդարը ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը, Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
03 Մայիս 2025

Կրասնոդարը ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը, Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալել էր «Ռուբինին» ու հաղթեց 2։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը, 6-րդ րոպեին, 11-մետրանոցից բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ խփելով իր 10-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։ Սա 24-ամյա ֆուտբոլիստի 3-րդ անընդմեջ գոլն էր ՌՊԼ-ում։ Սպերցյանն իր թիմի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 96-րդ րոպեին։

40-րդ րոպեին Սպերցյանն օգնեց թիմակցին՝ Վիտոր Տորմենային դառնալ գոլի հեղինակ։ Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը՝ այստեղ։

Ռուբինից հանդիպման հաշիվը Իլյա Ռոժկովը՝ 83-րդ րոպեին։ Կազանը ներկայացնող ակումբի մեկնարկային կազմում էլ ընդգրկված էր Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Ուգուչուկվու Իվուն, որը ևս մասնակցեց ողջ հանդիպմանը։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավոր առաջ լինելով գլխավոր մրցակից «Զենիթից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Հաջորդ տուրում «Կրասնոդարի» մրցակիցը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է։

Նախորդ հոդվածը
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը ներկա է եղել Արարատ ակումբի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։