Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նարեկ Մկրտչյանը պոկումում 4-րդն էր, բայց ձախողեց հրումը
03 Մայիս 2025

Նարեկ Մկրտչյանը պոկումում 4-րդն էր, բայց ձախողեց հրումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է պատանիների ու երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում գրանցելով 153 կգ արդյունք՝ 4-րդն էր, բայց երիտասարդ ծանրորդը ձախողեց հրումի բոլոր մոտեցումները՝ չունենալով երկամարտի արդյունք։

Այսօր պատանիներից պայքարի մեջ կմտնի 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը։ Մեկնարկը՝ 22։30, իսկ կեսգիշերն անց, 01։00-ին՝ երիտասարդների ոսկու համար կպայքարի 89 կգ քաշային Վալերի Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, որը փոքր ոսկի էր նվաճել հրումում։

Լուսանկարը՝ Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի։

Նախորդ հոդվածը
Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի գավաթակիր․ «Լեգիան» հաղթեց «Պոգոնին»
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը հաղթեց Մախաչևի թիմակցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։