Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բարսելոնան ու Ինտերը հաղթողին չպարզեցին․ Մխիթարյանի գոլը ՎԱՌ-ը չեղարկեց (տեսանյութ)
01 Մայիս 2025

Բարսելոնան ու Ինտերը հաղթողին չպարզեցին․ Մխիթարյանի գոլը ՎԱՌ-ը չեղարկեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» ընդունել էր «Ինտերին»։

Հանդիպման 30-րդ վայրկյանին Մարկուս Թյուրամը կրնկի հարվածով բացեց խաղի հաշիվը։ 21-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից Դենզել Դյումֆրիսը կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը։ 3 րոպե անց Լամին Յամալը հաշիվը դարձրեց 1։2, իսկ 38-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը վերականգնեց հաշվի հավասարությունը։

63-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը կրկին անկյունայինի խաղարկումից առաջ մղեց «Ինտերին»՝ գրանցելով դուբլ, բայց, ընդամենը 2 րոպե անց Ռաֆինյան փայլուն հարվածով ձևակերպեց հանդիպման հաշիվը՝ 3։3․

Խաղի 75-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, բայց ՎԱՌ-ով դիտելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի գոլը։ Մխիթարյանի գոլը կարող եք դիտել այստեղ։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին։

Նախորդ հոդվածը
Բարսելոնա-Ինտեր․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ամբողջ կյանքում կմտածեմ այդ մասին․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչում իր չեղարկված գոլի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։