Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Թեժ հանդիպումը կայացավ․ Վանը հաղթեց Նոային․ Եզրափակիչ դուրս եկավ երևանյան թիմը
30 Ապրիլ 2025

Թեժ հանդիպումը կայացավ․ Վանը հաղթեց Նոային․ Եզրափակիչ դուրս եկավ երևանյան թիմը

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Վանն» ընդունել էր «Նոային» ու հաղթեց նվազագույն հաշվով՝ Լևոն Վարդանյանի 86-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Դիմակայության առաջին խաղում «Նոան» հաղթել էր 2։0 հաշվով ու դրա շնորհիվ դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Արարատ-Արմենիայի» դեմ։

Այսպիսով, «Վանն» ընդհատեց «Նոայի» պաշտոնական խաղերում անպարտելիության 13-խաղյա շարքը, ընդ որում, դրանք բաղկացած էին միայն հաղթանակներից։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը վերջին անգամ պարտվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի «Բաչկա-Տոպոլայի» (4:3) դեմ արտագնա խաղում։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վանի» պարտությունից հետո Չարենցավանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ պատասխան խաղում թեժ պայքար է խոստանում «Նոային»։

Նախորդ հոդվածը
Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությանը 16 թիմեր կմասնակցեն. կայացել է վիճակահանությունը
Հաջորդ հոդվածը
Դժվար էր ցույց տալ լավ խաղ՝ հաշվի առնելով խոտածածկի որակը․ Ռուի Մոտա (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։