BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Նոան հայտարարեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանի տեղափոխության մասին
05 Փետրվար 2025

Նոան հայտարարեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանի տեղափոխության մասին

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչի տեղափոխության մասին:

«Պորտուգալիայի բարձրագույն լիգայից՝ «Նոա»,

Մեր պաշտպանական գիծը համալրեց կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

Բելգիայի չեմպիոն, Բոսնիա և Հերցեգովինայի կրկնակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Ներմինը իր նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում նշել է 2023-ի նոյեմբերին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Բոսնիացի ֆուտբոլիստը հանդես կգա 44 համարի մարզաշապիկով:

Նշենք՝ ֆուտբոլիստի նախորդ ակումբը պորտուգալական «Կասա Պիան» էր: Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։

Կարիերայի ընթացքում Զոլոտիչը հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», բոսնիական «Ժելեզնիչարում» և խորվաթական «Իստրայում»։
 

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթել է ստուգողական 2-րդ խաղում
Հաջորդ հոդվածը
Ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգևորեցին, որ միանամ այս նախագծին. Նոայի բոսնիացի նորեկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։