Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սպերցյանի գոլը, չիրացրած 11-մետրանոցն ու Կրասնոդարի հաղթանակը (տեսանյութ)
25 Ապրիլ 2025

Սպերցյանի գոլը, չիրացրած 11-մետրանոցն ու Կրասնոդարի հաղթանակը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Մախաչկալայի «Դինամոն» ընդունել էր «Կրասնոդարին»։

Հյուրերը առավելության հասան 3։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 83-րդ րոպեին։

Մինչ փոխարինվելը, Սպերցյանը նախ 65-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը, տեսանյութն այստեղ, ապա 79-րդ րոպեին բարձր հարվածեց 11-մետրանոց նշակետից։ Հայ ֆուտբոլիստը խփեց իր 9-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։

Խաղի վերջնամասում, երբ հաշիվը 2։3 էր, Մախաչկալան ներկայացնող թիմը ստանում է 11-մետրանոցի իրավունք ու փայլուն հնարավորություն՝ ոչ-ոքի կորզելու, բայց «Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը փրկում է իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 58 միավորով։ Հաջորդ տուրում «ցլերի» մրցակիցը Կազանի «Ռուբինն» է։

Նախորդ հոդվածը
11 մլն դրամ ՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդների պարգևատրմանը
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Վան․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։