Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մհեր Օհանյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
25 Ապրիլ 2025

Մհեր Օհանյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ էին մտել երիտասարդները։

Հայաստանի ներկայացուցիչ, 71 կգ քաշային Մհեր Օհանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակիչում Օհանյանը հաղթանակի հասավ վրացի Միխեիլ Գապրինդաշվիլիի նկատմամբ։ Տեսանյութը՝ այստեղ։

Երիտասարդական հավաքականը նվաճել է նաև 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի փոխչեմպիոն են ճանաչվել Արշակ Բեխչյանը (64 կգ) ու Սեյրան Սարուխանյանը (88 կգ), բրոնզե մեդալի են արժանացել՝ Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ), Արսեն Հայրապետյանը (98+ կգ)

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի համար 6 մեդալ էին ապահովել նաև մեծահասակների հավաքականի ներկայացուցիչները։ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը։

Վաղը կմեկնարկի պատանիների առաջնությունը։

Նախորդ հոդվածը
Պորտուգալացի կիսապաշտպանը հեռացել է Փյունիկից
Հաջորդ հոդվածը
11 մլն դրամ ՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդների պարգևատրմանը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։