Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
21 Ապրիլ 2025

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Քիշնևում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Պայքարը եզրափակեցին 109+ կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Վարազդատ Լալալայանը։

Լալայանն այս քաշային կարգում հավասարը չուներ հին աշխարհամասում։ Հայ ծանրորդը պոկեց 210 կգ, հրեց 240 ու երկամարտի 450 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Լալայանի մոտեցումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

2-րդ հորիզոնականը զբաղեցրած Մարտ Սեյմը երկամարտում գրանցեց 415 կգ՝ 35 կգ զիջելով գյումրեցի ծանրորդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալի էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Այսպիսով, Եվրոպայի առաջնությում հայ ծանրորդները նվաճում են 2 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ 

Նախորդ հոդվածը
Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը սկսում է պայքարը Մադրիդի WTA-1000 շարքի մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։