Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանն ավարտեցին պայքարը Եվրոպայի ԵԱ-ում
21 Ապրիլ 2025

Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանն ավարտեցին պայքարը Եվրոպայի ԵԱ-ում

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 87+ կգ քաշային կանայք։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը։

Մերի Թումասյանն ավարտեց երկամարտի 214 կգ արդյունքով՝ 98+116 և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Ջուլիետա Ավանեսյանը պոկումում գրանցեց 86 կգ արդյունք ու չմասնակցեց հրում վարժությանը։
։
Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբելը։ Նա գրանցեց 120+161 արդյունքն ու երկամարտի ոսկուց բացի նվաճեց նաև 2 փոքր ոսկի՝ առանձին վարժությունների համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալի էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Այսօր ժամը 17։00-ին պայքարը կսկսեն գերծանր քաշային տղամարդիկ։ Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է Վարազդատ Լալայանը։ 

Լուսանկարը՝ Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի։

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկները Կահիրեում կմասնակցեն աշխարհի գավաթի 6-րդ փուլին
Հաջորդ հոդվածը
Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։