Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Երկու տարվա դադարից հետո կանցկացվի ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
05 Փետրվար 2025

Երկու տարվա դադարից հետո կանցկացվի ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 7-11-ը Երևանի  օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կանցկացվեն ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։

Կանանց առաջնությանը կմասնակցի 24, տղամարդկանց առաջնությանը՝ 30 ծանրորդ։

«Անելու ենք ամեն ինչ, որ այս առաջնությունն անցկացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Առաջնության ավարտից հետո որոշվելու են լավագույն մարզիկ և լավագույն մարզուհի անվանակարգի հաղթողները։ Կան առաջատար ծանրորդներ, որոնք վնասվածքի պատճառով չեն մասնակցելու, բայց կան նաև Եվրոպայի չեմպիոն ու մեդալակիր ծանրորդներ։ Կարող ենք ասել, որ դիտարժան առաջնություն ենք ունենալու»,-Sportmedia.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կարիերան ավարտած Սամվել Գասպարյանը։  

Հատկանշական է, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի առաջնություն չի անցկացվել։

Լուսանկարը՝ Mediamax-ի

Նախորդ հոդվածը
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդի մրցաշարի առաջատարներն են
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ16 և Մ19 հավաքականների նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Վեստ Արմենիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։