BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ Տաթև Հակոբյանը 4-րդն է
20 Ապրիլ 2025

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ Տաթև Հակոբյանը 4-րդն է

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 87 կգ քաշային կանայք։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը։

Տաթև Հակոբյանը պոկումում գրանցեց 110 կգ՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի։ Հակոբյանը երկամարտում գրանցեց 232 կգ արդյունքով և երկամարտում գրավեց 4-րդ տեղը։

Լիանա Գյուրջյանը պոկումում գրանցեց 106 կգ, հրումում՝ 140 և արժանացավ փոքր արծաթե մեդալի։ 22-ամյա ծանրորդուհին երկամարտու գրանցեկով 246 կգ արդյունք դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան։ Օլիմպիական խաղերի չեմպիոնը երկամարտում գրանցեց 267 կգ արդյունք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալի էին նվաճել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳոռ ՍահակյանըՌաֆիկ ՀարությունյանըԱննա Ամրոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Վաղը մրցումային վերջին օրն է։ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ։ Կանանց 87+ կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը, 109+ կգ տղամարդկանց պայքարում ոսկիների պաշարը կփորձի համալրել Վարազդատ Լալայանը։

Մեր մարզիկների ելույթների ուղիղ թարմացումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Նոան 11 մետրանոցից խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Գանձասարին
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։