Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)
20 Ապրիլ 2025

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 109 կգ քաշային տղամարդիկ։

Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը։

Սիմոն Մարտիրոսյանը պոկեց 181, հրեց 225 կգ ու երկամարտի 406 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալներ նվաճեց 2 վարժաձևերում էլ։

Գարիկ Կարապետյանը պոկեց 185 կգ, հրեց 226 կգ ու երկամարտի 411 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի նորընծա չեմպիոնինն են նաև պոկումի ու հրումի փոքր ոսկիները։

Մեր ծանրորդների մոտեցումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից, արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Ժամը 21։00-ին ելույթ կունենան 87 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանը ներկայացնում են Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը։

Նախորդ հոդվածը
Գոլառատ խաղում Վանը զիջեց Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Նոան 11 մետրանոցից խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Գանձասարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։