Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում
19 Ապրիլ 2025

Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում

Քիշնևում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր պայքարի էին դուրս եկել 81 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ։

Մարգարիտա Առաքելյանը գրանցեց 95+116 կգ արդյունք և երկամարտի 211 կգ արդյունքով 11-րդն է։

Էմմա Պողոսյանը 100+130 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ 

Ժամը 20։00-ին պայքարը կսկսեն 96 կգ տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Լուսանկարը՝ Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի։

Նախորդ հոդվածը
Անպարտելի Գուրգեն Հովհաննիսյանը 8-րդ հաղթանակն է տարել
Հաջորդ հոդվածը
Արթուր Սերոբյանի հերթական գոլային փոխանցումը Շերիֆի կազմում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։