Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
18 Ապրիլ 2025

Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Դոհայում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլը։

Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը ելույթ ունեցան օղակներ վարժությունում։ Դավթյանը վաստակեց 14,333, իսկ Ավետիսյանը՝ 14,200 միավոր ու արժանացան համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալների։ Հաղթողի կոչմանն արժանացել է չինացի Հաո Յուն՝ 14,400 միավորով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողի կոչմանն էր արժանացել Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափեր վարժությունում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը նույն վարժաձևում զբաղեցրել էր 7-րդ տեղը։

Վաղը եզրափակիչում ելույթ կունենա Արթուր Դավթյանը՝ հենացատկ վարժաձևում։

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն գերկամային հաղթանակի հասավ Շիրակի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։