BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մնացական Աբրահամյանը ձախողեց բոլոր մոտեցումները Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)
18 Ապրիլ 2025

Մնացական Աբրահամյանը ձախողեց բոլոր մոտեցումները Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 89 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Մնացական Աբրահամյանը, որը, ցավոք, թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում ձախողեց բոլոր մոտեցումները՝ ստանալով 0։ Նրա մոտեցումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

Սա Աբրահամյանի համար 1-ին ստուգատեսն էր մեծահասակների պայքարում։

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ գերմանացի Ռաֆայել Ֆրիդրիխը՝ երկամարտի 376 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Այսօր 20։00-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ։ Մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Արարատը գոլառատ խաղում հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։