Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17 Ապրիլ 2025

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 81 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Հարությունյանը պոկում վարժությունում գրանցեց 158 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, հրումում՝ 185 կգ արդյունք։ Այս վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր։ Երկամարտում Հարությունյանը գրանցեց 343 կգ արդյունք՝ նվաճելով արծաթե մեդալ։ Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնի մոտեցումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը՝ երկամարտի 349 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Վաղը ելույթ կունենան Մնացական Աբրահամյանը՝ 89 կգ քաշային կարգում (մեկնարկը 17։00-ին), Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը՝ 76 կգ քաշային կարգում (մեկնարկը 20։00-ին)։ Մեր մյուս ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ այստեղ։

Նախորդ հոդվածը
Մեր հասցեին մեղադրանքներն էժանագին մանիպուլյացիա են. Նոա-Վան խաղից հետո կրքերը չեն հանդարտվում
Հաջորդ հոդվածը
Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։