Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ինտերը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)
17 Ապրիլ 2025

Ինտերը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալվել էր Ինտերին։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ 52-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հարի Քեյնը։ 58-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 3 րոպե անց Բենժամեն Պավարը առաջ մղեց Ինտերին հաշվի մեջ։ 76-րդ րոպեին Էրիկ Դայերը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ավելի անել մյունխենյան ակումբին չհաջողվեց, իսկ դիմակայությունում իտալական ակումբը հաղթելով 4։3 հաշվով՝ դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բարսելոնայի դեմ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր Ինտերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ողջ հանդիպմանը։ Կիսաեզրափակիչ հանդիպումները նախատեսված են ապրիլի 29-ին։

 

Նախորդ հոդվածը
Հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Քուվեյթին
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր կունենա մեկ ներկայացուցիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։